Միջազգային տիեզերական կայանի տիեզերանացները 16 անգամ կնշեն Նոր տարին, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Կայանում են ռուսաստանցիներ Օլեգ Նովիցկին, Անդրեյ Բորիսենկոն, Սերգեյ Ռիժիկովը, ամերիկացիներ Ռոբերտ Քիմբրոուն եւ Փեգի Ուիթսոնը, ինչպես նաեւ ֆրանսիացի աստղանավորդ Թոմա Պեսկեն։
ՄՏԿ անձնակազմը 2017-ի առաջին Նոր տարին կդիմավորի Երեւանի ժամանակով դեկտեմբերի 31-ին ժամը 16։24։08–ին, իսկ վերջին անգամ՝ Խաղաղ օվկիանոսի հարավային ջրային գոտում հունվարի 1-ին ժամը 15։34։59–ին։





























