Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից գիտնականները հանգել են եզրակացության, որ Արեւելյան Սիբիրի՝ հավերժական սառցույթի գոտում գտնվող քաղաքները մինչեւ 2050 թվականը կարող են կործանվել: Ըստ Informing-ի՝ պատճառը գլոբալ ջերմացման հետեւանքով գրունտի հալոցքն է:
Ըստ գիտնականների՝ սա կհանգեցնի ե՛ւ բնակելի, ե՛ւ արդյունաբերական շինությունների կործանման: Փոփոխություններն ամենից արագ կվերաբերվեն Ամադիր եւ Սալեհարդ քաղաքներին. այստեղ շենքերի ամրությունը կչափեն 2020-ական թվականների կեսերին: Իսկ ահա Յակուտսկն ու Նորիլսկը քանդման եզրին կհայտնվեն 2040-ական թվականներին:
Հիշեցնենք, որ հավերժական սառցույթը զբաղեցնում է Ռուսաստանի տարածքի շուրջ 60%-ը: Այն առավելապես տարածված է Արեւելյան Սիբիրում եւ Անդրբայկալում, որտեղ ջերմաստիճանը չի բարձրանում զրոյից: Այս պայմաններում գրունտային ջրերը սառույցի տեսքով են մնում:





























