ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելը փորձություն է կոնգրեսի հանրապետականների համար, որոնք կիսվում են կուսակցության տասնամյակներով ձեւավորված հիմնական սկզբունքներին հետեւելու ցանկության ու նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ հարթելու ձգտումի միջեւ, գրում է Politico–ն։

Նշում են, որ դեմոկրատները արդեն փորձել են օգտագործել հանրապետականների շարքերում նկատվող այդ պառակտումը նոր օրենսդրություն մշակելու համար, որը կբարդացնի հակառուսաստանյան պատժամիջոցների չեղարկման գործընթացը Թրամփի համար։ Այդ քայլով հանրապետականները բարդ դրության մեջ կհայտնվեին, որից ելքը կլիներ կամ հակառուսաստանյան հեռոտարաբանության մեղմումը, կամ էլ Թրամփին մարտահրավեր նետելը, գրում է պարբերականը։

Պարբերականի կարծիքով դեմոկրատները, ամենայն հավանականությամբ կստանան երկու հեղինակավոր հանրապետականների ՝ Ջոն Մաքքեյնի ու Լինդսի Գրեմի աջակցությունը։ Նրանք հրապարակել են համատեղ հայտարարություն այն մասին, որ մտադիր են «նոր կոնգրեսում ղեկավարել ջանքերը ՝ Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ»։

Պարբերականը նշում է, որ այդ երկու հանրապետականները ռուսական հարցով բազմիցս մարտահրավեր են նետել Թրամփին, պահանջելով մանրակրկիտ հետաքննել ԱՄՆ ընտրական գործընթացին Ռուսաստանի միջամտությունը։