Ամերիկացի պաշտոնյաները ռուս հաքերներին կասկածում են էլեկտրաբաշխիչ ցանցերի վրա հարձակման մեջ: The Washington Post-ի փոխանցմամբ՝ հաքերները հարձակումներ են իրականացրել Վերմոնտի նահանգում: Հաղորդվում է, որ հաջողվել է գտնել հետքեր, որոնք մատնանշում են, որ հաքերները կապ են ունեցել «Գրիզլիի անապատ» ցանցահենային խմբավորման հետ, որին ՀԴԲ-ն կասկածում էր ԱՄՆ տարածքում տարբեր հարձակումներ իրականացնելու մեջ:

ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ թերթի աղբյուրները, այդ թվում՝ վաշինգթոնյան վարչակազմի աղբյուրը, դեռեւս չի հստակեցրել, թե ինչ նպատակով են հաքերները հարձակվել էլեկտրաբաշխիչ ցանցի վրա: Վարկածներից մեկի համաձայն՝ կիբերհարձակման նպատակն է եղել պարզել, թե որքան հեռու կարող են գնալ հաքերներն իրենց գործողություններում: