Ֆրանսիական Նորմանդիայի Կլեր քաղաքի բնակիչ Ֆրեդերիկ Պելտյեն անցյալ տարվա հոկտեմբերի վերջին իր տանն օթեւան է տվել 4 հոգանոց հայկական ընտանիքին: Նրանք միասին են անցկացրել ամանորյա տոները: Այս մասին գրում է «France Bleu» պարբերականը:

Երիտասարդ ընտանիքը՝ ամուսիններն ու երկու երեխաները, Ֆրանսիայում բնակվում են շուրջ 3 տարի եւ քաղաքական ապաստանի են սպասում: 59-ամյա Ֆրեդերիկը կահույքագործ է: Անցյալ տարի նա որոշել է միանալ «Welcome Rouen Metropole» ընկերակցությանը, որի կամավորներն իրենց տներում ապաստան են տալիս միգրանտներին:

Նոր տարվա առիթով ընտանիքի մայրը՝ Սիրանույշը, որոշել է տանտերերին ծանոթացնել հայկական ազգային խոհանոցին: Պելտյե ընտանիքից 4-ամյա Ռուզաննան տիկնիկ է նվեր ստացել, նրա 2 տարեկան եղբայրը՝ մանկական կիթառ:

Առաջին մտահոգություններն այն մասին, թե արդյոք հայ ընտանիքն ու տանտերերը կկարողանան հասկանալ միմյանց, արագորեն փարատվել են: Ֆրեդերիկն արդեն խաղում է փոքրիկ Ռուզաննայի եւ նրա եղբոր հետ: