Պենտագոնի ղեկավարի պաշտոնից հեռացող Էշթոն Քարթերը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարողանում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել նախագահ Վլադիմիր Պուտինի պատճառով: Այս մասին նա հայտարարել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Պուտինն իր քաղաքականության հաջողությունը որոշում է «անհարմարության աստիճանով», որը նա ստեղծում է «մնացյալ ամբողջ աշխարհում»:
Քարթերը Մոսկվային քննադատել է նաեւ Սիրիայում գործողության համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Սիրիայում ոչինչ չարեց «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար:
«Նրանք սիրիական կառավարության հետ միասին պայքարում են չափավոր ընդդիմության դեմ»,- Քարթերի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:





























