Ամերիկյան «Hausfeld» իրավաբանական գրասենյակը բազմամիլիարդանոց հայց է պատրաստում Գերմանիայի ֆինանսական կառույցների դեմ՝ կարտելային դավադրության մեղադրանքով: Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով «Bild am Sonntag»-ի հրապարակումը:

Ամերիկացի իրավաբանները ենթադրում են, որ գերմանական խնայդրամարկղերն ու բանկերը, մասնավորապես՝ «Deutsche Bank»-ը, տարիներ շարունակ բարձր հավաքագրում են գանձել Գերմանիայի ազգային վճարային համակարգի քարտերի օգտագործման համար:

Արդյունքում կազմակերպությունները ստիպված են եղել բանկերին տալ իրենց դրամական միջոցների շրջանառության 0.3%-ը: Այս պրակտիկան դադարեցնել հաջողվել է միայն 2014 թվականին Կարտելների Դաշնային գերատեսչության միջամտության շնորհիվ: Դրանից հետո ընկերությունները կարողանում են ինքնուրույն պայմանավորվել բանկերի հետ հավաքագրումների չափի մասին, ինչը շուրջ 40%-ով նվազեցրել է դրանց արժեքը: