ԱՄՆ–ը պլանավորում է մինչեւ փետրվար Հարավային Կորեայում AH-64 Apache տեսակի 24 հարվածային ուղղաթիռ տեղակայել Հյուսիսային Կորեայի  կողմից հնարավոր սադրանքների կանխման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Apache ուղղաթիռների գումարտակի մի մասը ժամանակավորապես տեղակայվել է Սուվոնի ավիաբազայում։ Տեղակայումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Camp Humphreys բազայում չավարտվի նոր կայանման  հարթակի շինարարությունը»,– մեջբերում է «Ռյոնհապ» գործակալությունը ամերիկացի հրամանատարի խոսքը։

AH-64 Apache հարվածային ուղղաթիռները պետք է ապագայում փոխարինեն թեթեւշարժիչանի 30 OH-58D Kiowa Warrior ուղղաթիռներին։ Վաշինգթոնը հույս ունի այդկերպ բարձրացնել ամերիկացի զինծառայողների պատրաստականությունը Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր սադրանքների դեպքում։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեան պլանավորում է 2018-ին ավարտին հասցնել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների եւ դրանց միջուկային մարտագլխիկների մշակումը։