Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է, որ Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո շտապ քայլեր կձեռնարկվեն։ Այդ հրեշավոր հանցագործությունը պահանջում է «շտապ գործողություններ, ճիշտ քայլեր, մենք չպետք է մնանք խոստումների փուլում», ասել է Մերկելը Քյոլնում։
ՄԻաժամանակ Մերկելը շեշտել է, որ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումներով հանդերձ՝ երկրում պետք է պահպանվի ազատությունը։ «Մենք կողմ ենք ազատ ու բաց պետությանը։ Մենք գիտենք, թե որոնք են ազատ երկրում կյանքի առավելությունները բռնապետության համեմատ», շեշտել է նա։
Անդրադառնալով փախստականի կարգավիճակ չստացած միգրանտների արտաքսումն արագացնելու անհրաժեշտությանը, կանցլերը կողմ է արտահայտվել Ալժիրը, Մարոկոն ու Թունիսը անվտանգ երկրներ ճանաչելուն ու շեշտել, որ Բեռլինը մտադիր է այս հարցի շուրջ «համատեղ լուծումներ» որոնել։





























