ԱՄՆ Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության անդամները կոչ են արել անկախ հանձնաժողով ստեղծել 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի  միջամտության փորձերն ուսումնասիրելու համար այն հանձնաժողովի նման, ինչպիսին գործում էր 2011–ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետաքննության ժամանակ, փոխանցում է Reuters–ը։

Դեմոկրատների առաջարկած օրինագծի արդյունքում 12 անդամներից կազմված անկախ հանձնաժողով պետք է գործի, որը պետք է զբաղվի  վկաների հարցաքննությամբ, փաստաթղթերի որոնումներով, որոնք պետք է օգնեն ուսումնասիրել Մոսկվայի կամ ցանկացած այլ կողմի միջամտությունը ընտրություններին։

Կոնգրեսի անդամները հանձնաժողովի կազմում չեն լինելու։