Կանադայի արտգործնախարար է նշանակվել Քրիսթյա Ֆրիլանդը։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր միջազգային առևտրի հարցերով նախարարի պաշտոնը, գրում է National Observer–ը։

Վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարության երդմնակալության արարողությունը սկսվել է հունվարի 10-ի առավոտյան Օտտավայում։