Հյուսիսային Կորեան ներկայումս չի տնօրինում այնպիսի տեխնոլոգիաների, որոնք անհրաժեշտ են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ ստեղծելու համար: Այսպիսի եզրակացության է եկել Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունը հրապարակված 2016-ի «Պաշտպանության սպիտակ գրքում», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հունվարի 1-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մշակումները վերջին փուլում են, իսկ երկրի ԱԳՆ-ն հունվարի 8-ին հայտնել է, որ արձակումը կիրականացվի այն վայրից ու այն ժամանակ, երբ դա որոշի երկրի բարձրագույն ղեկավարությունը:

2016-ի «Պաշտպանության սպիտակ գրքում» կարծիք է հայտնվում, որ Հյուսիսային Կորեան ռազմական պլուտոնիումի պաշարն ավելացրել է մինչեւ 50 կգ: Դա կբավականացնի 10 միջուկային մարտագլխիկ պատրաստելու համար: