Ամերիկյան լրատվամիջոցները նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դոսյե են հրապարակել, որը հավաքել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները: Դոսյեի մասին զեկույցը ներկայացրել է հետախուզության բրիտանացի նախկին սպան: Սակայն ոչ մի ապացույց չկա, որ 35-էջանոց քերականական եւ ուղղագրական բազմաթիվ սխալներով զեկույցը բնագիրն է:

BuzzFeed պորտալը հրապարակել է ամբողջական տեքստը: Սակայն համացանցի օգտատերերի ուշադրությունն ավելի գրավել է Մոսկվա այցի ընթացքում Թրամփի «սեռական այլասերված վարքագծի» վերաբերյալ դեպքը: Պնդվում է, որ Անվտանգության դաշնային ծառայությունը, իմանալով Թրամփի հակումների մասին, նրա համար հատուկ զվարճություններ է կազմակերպել՝ հետագայում նրան շանտաժի ենթարկելու համար: Մասնավորապես՝ Մոսկվա իր ուղեւորություններից մեկի ժամանակ Թրամփը լյուքս համար է պատվիրել Ritz Carlton հյուրանոցում: «Թրամփը տեղյակ էր, որ այնտեղ է իջեւանել Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի հետ (ում նա ատում է): Դրա հետ կապված նա մարմնավաճառներ է վարձել, որոնք նույն անկողնում սեռական շոուի համար «ոսկե անձրեւ»  են կազմակերպել: Նշվում է, որ նշված հյուրանոցը  ԱԴՀ-ի հսկողության տակ է, եւ համարները լեցուն են բարձրախոսներով ու տեսախցիկներով: