«Աստղային պատերազմներ» ֆիլմի հեղինակ Ջորջ Լուկասը կողմնորոշվել է, թե որտեղ է լինելու կինոյի սեփական թանգարանը, որը ռեժիսորը որոշել է անվանել Պատմողական արվեստի թանգարան։ Թանգարանի շենքը կլինի Լոս Անջելեսում, այն կկառուցեն մեգապոլիսի հարավում՝ ավտոկայանման գոտում, փոխանցում է BBC–ն։
Թանգարանի հայեցակարգը ենթադրում է ակտիվորեն օգտագործել վիզուալ կերպարները։ Նմուշներում կլինեն բազմաթիվ լուսանկարներ, որոնք ընտրվելու են Լուկասի անձնական հավաքածուից։
Թանգարանում կցուցադրվեն օրիգինալ իրեր, որոնք օգտագործել են ոչ միայն «Աստղային պատերազմների», այլ նաեւ այլ լեգենդար հոլիվուդյան ֆիլմերի նկարահանման ժամանակ։





























