Վիսկոնսինի համալսարանի գիտաշխատողները վերականգնել են երբեմնի հզոր ու առասպելական Տրոյա քաղաքի գերեզմանոցում հայտնաբերված սափրոֆիտային ստաֆիլակոկի գենոմը, հայտնում է Informing–ը։
ՀԻշեցնենք, որ 2005-ին գերմանացի գիտնականները Թուրքիայում՝ Տրոյա առասպելական քաղաքի ծայրամասում գտել էին Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանի գերեզմանոց։ Այնտեղ մի կնոջ կմախք էին գտել, որը 800 տարի առաջ էր մահացել։ Նրա կոնքերից ներքեւ ելակի չափի երկու կարծրացած գնդեր կային, որոնք գրավել էին գիտնականների ուշադրությունը։ Այդ նմուշները ուղարկվել էին ԱՄՆ հետազոտության։
«ՍԿզբում մենք ենթադրում էինք, որ այդ գնդերը թոքախտի հետեւանք էին, սակայն անալիզը ցույց էր տվել, որ կինը թոքախտ չի ունեցել։ Նմուշներում հայտնաբերվել են կարծրացած էրիտրոցիդներ, որոնք պարունակում էին վտանգավոր ինֆեկցիայի՝ խորիոամնիոնիտի բակտերիալ ԴՆԹ-ն»,- հիշում է հետազոտության համահեղինակ Քեյթլին Պեպերելը։
Նրա խոսքով այդ նմուշներում բավականաչափ ԴՆԹ էր պարունակվում երկու տեսակի բակտերիաների՝ սափրոֆիթային ստաֆիլակոկի (Staphylococcus saprophyticus) ու Գարդներելա վագինալիսի (Gardnerella vaginalis) գենոմները ամբողջովին վերականգնելու համար։ Ամենայն հավանականությամբ 30-ամյա կնոջ մահվան պատճառը հենց այդ բակտերիաներն են եղել։
Մասնագետները վստահ են, որ գենոմի վերականգնումը թույլ է տվել ընդլայնել գիտելիքները թե Բյուզանդական կայսրության բնակիչներին սպառնացող վտանգների, թե սափրոֆիթյան ստաֆիլակոկի էվոլյուցիայի մասին։





























