Պաղեստինցի առաջնորդները խնդրանքով դիմել են ամբողջ աշխարհի մզկիթներին՝ խնդրելով աղոթել այն բանի համար, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ չտեղափոխի, գրում է The Washington Post–ը։
Պաղեստինցիներն այդ քայլը կարմիր գիծ են անվանում, որը հատելը կոչնչացնի երկու ժողովուրդների միջեւ հակամարտության կարգավորման բոլոր հույսերը։
«Դա բողոքի ուղերձ է»,– ասել է բանակցային գործընթացի մասնակից, նախկի պաշտոնյա Մուհամմեդ Շթայեհը։
Հաղորդվում է, որ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ շատ դաշնակիցներ պաղեստինվի առաջնորդների հետ միասին Թրամփին կոչ են անում հրաժարվել դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու գաղափարից։





























