Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեն աջակցել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության մասին բանաձեւը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Սա օրենսդիրների երկրորդ փորձն է ՝ աջակցել հարավսլավիական հանրապետության հայտը։
Կոմիտեն 2016-ին արդեն հաստատել էր բանաձեւը, բայց Սենատը ամբողջական կազմով դրան կողմ չէր քվեարկել ու մեկ տարով հետաձգել էր դրա քննարկումը։
ԱՄՆ Սահմանադրության նորմերի համաձայն՝ ՆԱՏՕ-ում նոր անդամներ ընդունելու հարցը պետք է ստանա Սենատի 100 անդամների երկու երրորդի աջակցությունը։
Նման որոշում կայացնելու դեպքում, ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությունը կդառնա դաշինքի առաջին ընդլայնումը 2009-ին Ալբանիայի ու Խորվաթիայի անդամակցությունից հետո։





























