Հարավային Կորեայի դատախազությունն ավարտել է Samsung Electronics ընկերության փոխնախագահ Լի Ջեյենի հարցաքննությունը, որը երկրի նախկին նախագահ Փակ Կըն Հեի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի գործով որպես կասկածյալ է անցնում, փոխանցում է «Ռենհափը»: Հարցաքննությունը 22 ժամ է տեւել:

Քննությանը մոտ աղբյուրի խոսքով՝ Ջեյենը հարցաքննության ընթացքում հայտարարել է, որ Փակ Կըն Հեն իր ընկերությանը ստիպել է միջոցներ տալ կազմակերպությունների, որոնք կապված էին նախագահի մտերիմ ընկերուհի Չոյ Սուն Սիլի հետ:

«Նախադեպերի հիման վրա կարելի է ասել, որ եթե անգամ կաշառքը տրվել է ճնշման ներքո, կաշառք տվողը, միեւնույն է, կպատժվի: Լիի հայտարարությունները կարող են լինել միայն մեղմացնող հանգամանք»,- ասել է աղբյուրը: