Ավստրալիայի առողջապահության եւ սպորտի նախարար Սյուզան Լին մի քանի ծառայողական ուղեւորությունների է մեկնել, որոնց ընթացքում, պարզվել է, զբաղվել է ոչ թե պետական գործերով, այլ Քվինսլենդի Գոլդ Քոսթ հանգստավայրում անշարժ գույք որոնելով: Դա նրան պաշտոն է արժեցել: Սկանդալի արդյունքում նա հեռացել է պաշտոնից:

BBC-ի հաղորդմամբ՝ վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը հայտարարել է, որ ընդունել է Լիի հրաժարականը:

«Ավստրալացիներն իրավունք ունեն պահանջել, որ քաղաքական գործիչները խնամքով են ծախսում հարկատուների փողերը եւ երաշխավորում են, որ պետության միջոցներն արդյունավետ են օգտագործվում»,- ասել է վարչապետը:

Վերջին տարիներին նման սկանդալներն Ավստրալիայում եզակի չեն: Այդ պատճառով վարչապետը որոշել է անկախ մարմին ստեղծել, որը հետեւելու է պետական գործիչների ծախսերին: