Wikileaks ինտերնետ կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը համաձայն է ԱՄՆ արտահանձնվելուն, եթե ներում շնորհվի Wikileaks–ի նախկին իրազեկիչ Չելսի Մեննինգին։ Եթե Բարաք Օբաման մինչեւ իր նախագահության ավարտը ներում շնորհի Մեննինգին, Ջուլիան Ասանժը, չնայած «ԱՄՆ սահմանադրությանը Արդարադատության նախարարության դատական գործի ակնհայտ հակասությանը», դեմ չի լինի, որ իրեն արտահանձնեն ԱՄՆ–ին։
Նշենք, որ Ջուլիան Ասանժը 2012–ի կեսերից ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ ապաստան է ստացել՝ փորձելով խուսափել Բրիտանիայի ոստիկանության կողմից կալանավորվելուց։





























