Հայաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայություն գործակալության մեկական միավոր ավտոմեքենաները, ՀՀ արդարադատության գերատեսչության ութ միավոր տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի երեք խառատային հաստոցներն օտարել դասական աճուրդով:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնել են, որ կառավարությունն իր այսօրվա նիստում նաեւ որոշում է կայացրել Երեւան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում՝ Մամուլի շենքում գտնվող շենքի 12-րդ հարկի ոչ բնակելի ազատված տարածքը տրամադրել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին: