«Սասնա Ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի ամիսներ շարունակ չվճարված թոշակը` 756.144 ( յոթ հարյուր հիսուն վեց հազար հարյուր քառասունչորս) դրամը, երեկ` հունվարի 13-ին վճարվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպանը` Հարություն Բաղդասարյանը:
«Պավլիկ Մանուկյանի կողմից` թոշակը ստանալու լիազորագիրը տրվել էր «Արցախփոստին» դեռ 2016թ. հոկտեմբերին, սակայն միեւնույն է, նրանք պնդում էին, որ նրա ներկայությունն է անհրաժեշտ: Այնուհետեւ խոսել եմ զինկոմի ներկայացուցչի` Մխիթար Ավշարյանի հետ, սակայն նա էլ հրաժարվեց թոշակը վճարելուց, պատճառաբամնելով, որ կարգ կա ու անձը ինքը պետք է ներկայանա»,-ասաց նա:
Պաշտպանի խոսքով` ամիսներ շարունակ կուտակված թոշակի պատճառը եղել է Արցախի ՊՆ-ի անգործության հետեւանքով, որը միայն արթնացավ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո:
«Երբ ժուռնալիստները սկսեցին խնդիրը բարձրացնել, Արցախի ՊՆ-ից ասացին, որ մենք ենք մեղավոր, քանի որ լիազորագիրը, իրենց ասելով, չենք տվել: Սակայն ես շարունակուկմ եմ պնդել, որ լիազորագիրը տրվել է անցած տարի հոկտեմբերին: Իրենց անգործության պատճառով է, որ այդ գումարը ժամանակին չի տրվել»,-ասաց նա:
Նրա խոսքով` երեկ Ղարաբաղի զինկոմից տրված փաստաթուղթը տարվել է «Արցախփոստ» եւ գումարը միանգամից տրվել է, ընդ որում չափազանց արագ:
Պավել Մանուկյանի կենսաթոշակը կարող է վճարվել ՔԿՀ ղեկավարի լիազորագրով․ ԼՂՀ ՊԲ





























