Ռուսաստանի կասպյան նավատորմիղի դրոշակակիր «Թաթարստան» հրթիռակիրը եւ հետազոտական «Անատոլի Գուժվին» նավը պատրաստվում են ոչ պաշտոնական այց կատարել Ադրբեջանի մայրաքաղաքի նավահանգիստ։ Ամենայն հավանականությամբ արշավը կղեկավարի ՌԴ Կասպյան նավատորմիղի հրամանատար, փոխծովակալ Վիկտոր Կրավչուկը կամ նրա տեղակալը՝ դերծովակալ Վլադիմիր Վդովենկոն։

Հունիսին նախատեսվում էր «Աստրախան» փոքր հրետանավի մուտքը թուրքմենական Թուրքմենբաշի նավահանգիստ, սակայն նավատորմիղի հրամանատարությունից անկախ պատճառներով նավը ծով դուրս չեկավ։ Նախկինում եւս հետաձգվել են ռուսական նավերի այցերը Բաքու։ Վերջին անգամ նավերը Բաքու պետք է ուղեւորվեին դեռեւս այս տարվա հուլիսին։