Korean Air ավիաընկերության ուղեւոր Չարլզ Մարտելը մտադիր է դատի տալ ավիափոխադրողին թռիչքի ժամանակ իր վրա թափված տաք սուրճի համար, հայտնում է Life–ը։
2015-ին բորտուղեկցորդուհին տաք սուրճը դրել էր բացվող սեղանի հարթ մակերեսին, եւ երբ օդանավը հայտնել էր մրրկայնության գոտում, տաք սուրճը թափվել էր ուղեւորի ոտքերին։
Մարտելը համարում է, որ դրանում բորտուղեկցորդուհին է մեղավոր, քանի որ բաժակը չէր դրել բաժակակալի մեջ ու չէր նախազգուշացրել, որ սուրճը շատ տաք է։




























