Նացիստական վարչակարգի նախկին աշխատակցուհի Բրունգիլդա Պոմզելը 106 տարեկանում մահացել է Մյունխենում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պոմզելը նացիստական կուսակցության գլխավոր գաղափարախոս եւ քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի անձնական քարտուղարն էր: Նա սկսել է իր աշխատանքի մասին հիշողությունները հաճույքով պատմել միայն տարեց տարիքում:
Նա պնդել է, որ իր աշխատելու տարիներին ոչ մի բան չի իմացել համակենտրոնացման ճամբարների եւ Հոլոքոսթի մասին, հետագայում, նրա խոսքով, իրեն տանջել է մեղքի զգացումը:
Իր 100-ամյա հոբելյանը նշելով՝ Պոմզելը դարձել է Քրիսթիան Քրյոնեսի «Գերմանական կյանք» փաստագրական ֆիլմի հերոսուհին: Ֆիլմում նա արտահայտություն է կատարել քարոզչության նախարարի «ազնվազարմ էլեգանտության մասին» բյուրոյում աշխատելիս: «Սակայն հրապարակային ելույթներում նա վերածվում էր գաճաճի փոթորկվող կատաղության»,- հավելել է նա:
Քրյոնեսն ասել է, որ նույնիսկ 106 տարեկանում նա պահպանել էր մտքի հստակությունը:




























