Հնդկաստանում խոշոր վթարի հետեւանքով վեց մարդ է զոհվել, եւս 27-ը տուժել։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ բախվել էին ավտոբուսն ու բեռնատարը։ Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 30-ին Ուտտար Փրադեշ նահանգի Սանտկաբիրնագար օկրուգում։ 27 տուժածներից տասը գտնվում են շատ ծանր վիճակում։ Վթարի պատճառը հայտնի չէ։

Ճանապարհների գերծանրաբեռնվածության ու վատ վիճակի պատճառով ՀՆդկաստանում հաճախ են լուրջ վթարներ տեղի ունենում։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ամեն օր Հնդկաստանում վթարներից մահանում է 400 մարդ։