Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի առաջին հեռախոսազրույցը դրական էր ՝ թե քաղաքական, թե մարդկային իմաստներով, այն ցույց է տվել առաջնորդների փոխադարձ հարգանքը ու երկու երկրների ազգային շահերի հիմքով աշխատելու պատրաստակամությունը։Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Զրույցը, որը կայացել է հունվարի 28-ին Պուտինի ու Թրամփի միջեւ դրական էր, ե կասեի՝ թե քաղաքական թե մարդկային իմաստներով։ Զրույցը ցույց է տվել փոխադարձ հարգանքը, առանց բարոյախրատությունների շփվելու ձգտումը՝ յուրաքանչյուր երկրի ազգային շահերը հաշվի առնելով»,- ասել է Լավրովը։

Զրույցը բացահայտել է մի շարք ոլորտներ, որտեղ երկու երկրների շահերը համընկնում են, նշել է Լավրովը։

«Զրույցը, որը հասկանալի պատճառներով կենտրոնացած էր կոնցեպտուալ բաների վրա, առանց դետալների մեջ խորանալու, բացահայտել է մի շարք ոլորտներ, որտեղ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերը համընկնում են»,- ասել է նա։

Միաժամանակ Թրամփի ու Պուտինի հանդիպման ժամկետները դեռ նոր է պետք համաձայնեցնել։