Լեհաստանում ԱՄՆ զինծառայողների մասնակցությամբ վերջին երկու շաբաթվա ընթացքում երեք վթար է գրանցվել, հայտնում է Kontakt24 պորտալը։

Հայտնում են, որ առաջին պատահարը տեղի է ունեցել Լեհաստանի հարավ- արեւմուտքում հունվարի 20-ին։ Այն ժամանակ ԱՄՆ բանակի Hummer –ը բախվել էր զինվորական բեռնատարի։

Երկրորդ վթարը տեղի է ունեցել հունվարի 21-ին Լեհաստանի արեւմուտքում։ Ամերիկյան զինվորական բեռնատարը կողաշրջվել էր մայրուղու վրա։ Դրա հետեւանքով դրա փոխադրած տանկային լիցքերի մի մասը թափվել էր ճանապարհին։

Երրորդ միջադեպն էլ հունվարի 29-ին է գրանցվել։ ԱՄՆ ԶՈՒ բեռնատարը չի կարողացել շրջադարձ անել ու բախվել է ճանապարհի պատնեշին։

«Լեհաստանի ճանապարհները լավն են, բայց մի քիչ նեղ են»,- ասել է ամերիկացի զինվորական Փիրս Բեքը։