Starbucks-ի գլխավոր տնօրեն Հովարդ Շուլցն առաջիկա 5 տարում մտադիր է աշխատանքի ընդունել ամբողջ աշխարհից 10 հազար փախստականի: ВВС-ն հայտնում է, որ նա այս մասին հայտարարել է մուսուլմանական 7 երկրներից երկիր մուտք գործելու արգելքի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրից հետո իր ենթականերին հղած բաց նամակում: Շուլցի խոսքով՝ նախագահի այս որոշումը «իրարանցում, զարմանք եւ հակազդեցություն է» առաջացրել: Ընկերությունը նման որոշումներին ո՛չ կաջակցի, ո՛չ դրանք լռելյայն կդիմավորի, առավել եւս՝ որ ամեն օր նոր վարչակարգի գործողությունների շուրջ անորոշությունն աճում է: Փախստականների աշխատանքի ընդունելու ծրագրերը նշանակում են, որ ընկերությունը ցանկանում է ապաստան եւ հնարավորություն տալ նրանց, ովքեր փախչում են պատերազմից, բռնությունից եւ հետապնդումներից:

Starbucks-ը փախստականներին աշխատանքի ընդունել կսկսի ԱՄՆ-ից, առաջին հերթին կընդունվեն նրանք, ովքեր բանակում ծառայել են կամ աջակցել են զինվորականների գործողություններին: