Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում շոշափվել է Սիրիայի ճգնաժամի թեման, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հեռախոսազրույցի օրակարգում է եղել սիրիական թեման»,- լրագրողներին ասել է նա:
Ի դեպ, Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե մասնավորապես քննարկվե՞լ են Աստանայի բանակցությունների արդյունքները եւ Վիեննայի առաջիկա հանդիպումը:
Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել են հարցերի մի ամբողջ շարք՝ ներառյալ Սիրիայի եւ Ուկրաինայի իրավիճակը: Կողմերը այլ հարցերի թվում նշել են միջազգային ահաբեկչության դեմ ջանքերի միավորման կարեւորությունը:




























