Մարդիկ մեծանալով ավելի լավն են դառնում, որը տարբերվում է կռվարար ծերունու մասին կաղապարատիպից: Եզրակացությունը կարող է անակնկալ լինել այն մարդկանց համար, ովքեր համոզված են, որ մարդիկ երբեք չեն փոխվում: Նրանք փոխվում են, թեկուզ շատ քիչ: Տարիքին զուգահեռ տեղի է ունենում անհատի երեք հիմնական փոփոխություն: Մարդիկ ավելի բարեխիղճ, ավելի հաճելի եւ պակաս քմահաճ են դառնում, փոխանցում է Planet-today-ը:
Հետազոտության ընթացքում գիտնականները ուսումնասիրել են 500 կամավորների ուղեղի սքանավորումը: Նրանք հայտնաբերել են, որ տարիքին զուգահեռ ուղեղի կառուցվածքում տեղի ունեցող տիպիկ փոփոխությունները կապված են անհատականության փոփոխությունների հետ:
Հետազոտության առաջին հեղինակ, բժիշկ Ռոբերտա Ռիքելին ասել է. «Մեր աշխատանքը հաստատում է այն կարծիքը, որ անհատի զարգացումը կապված է ուղեղի հասունացման հետ՝ զարգացման պրոցես, որը մեծապես կախված է գենետիկ գործոններից»:
Անհատի այս փոփոխությունները ենթադրում են գենետիկ ազդեցություն, պարզաբանել է պրոֆեսոր Նիկոլա Թոշին:




























