Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը կարծիք է հայտնել, որ Կարպովն ու Կասպարովը ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունների գնալիս սեփական շահերն էին առաջ տանում:

«Կարպովն ու Կասպարովը միշտ ասում էին, թե պետք է վերադառնալ ոսկե դար, երբ իրենք էին վիճարկում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այն ժամանակ, իսկապես, ոսկե դար էր, բայց միայն երկու շախմատիստների` Կարպովի եւ Կասպարովի համար: Գումարները բաժանվում էին այսպես. 90 տոկոսը չեմպիոնական հանդիպումների մասնակիցներին էր տրվում, 10 տոկոսը` մյուսներին: Նրանք համարում էին, որ ուշադրության կենտրոնում պետք է լինեն աշխարհի առաջնությունները: Իմ հայեցակարգն այլ է. ՖԻԴԵ-ն երկու տաղանդավոր շախմատիստների կազմակերպություն չէ, այն շախմատի միլիոնավոր սիրահարների համար է, հարյուրավոր շախմատային ֆեդերացիաների համար է: 90-ականներին շախմատը դառնում էր փակ սրահների մարզաձեւ, իսկ այժմ մասսայականություն է հայտնվել: Թուրքիայի բոլոր` 64 հազար դպրոցներում շախմատ կդասավանդվի: Վիետնամը 90-ականներին շախմատի հետ ոչ մի կապ չուներ: Այս տարի Ֆիլիպիններում կայացած Ասիական-խաղաօվկիանոսյան առաջնությունում Վիետնամը նվաճեց 150 մեդալներից 30-40-ը: Իսկ Կարպովն ու Կասպարովը պնդում էին ավելի մեծ լիազորություններ տալ հզոր երկրներին` Ֆրանսիային, ԱՄՆ-ին, Գերմանիային»,- Իլյումժինովի խոսքը մեջբերում է Կոմերսանտը: