«Հայկական վերածնունդ» կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, միայնակ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց «Հայկական վերածնունդ» (վերափոխված «Օրինաց երկիր») կուսակցության մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը:

Պատասխանելով հարցին, կարո՞ղ է, արդյոք, «Հայկական վերածնունդ»-ը նախընտրական կոալիցիա կազմել իշխող ՀՀԿ-ի հետ, ինչը մի քանի անգամ արել է, Առաքելյանը նշեց. ««Հայկական վերածնունդ» կուսակցությունը կոալիցիա կկազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ կոալիցիան իրական կլինի, եւ առանց «Հայկական վերածննդի» նրանք չեն կարողանա որոշումներ կայացնել կարեւոր հարցերում»:

Նա նաեւ հավելեց, որ իրենք գործում են ընդդիմադիր ճամբարում: