Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի մարտի ֆյուչերսներն աճել են 0.25%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.14 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.32%-ով եւ հասել 55.90 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























