Bank of America-ի ներկայացուցիչ Էնն Փեյսը հայտնել է, որ ֆինանսական կազմակերպությունը հունվարին երեք ավտոմատացված բաժանմունք է բացել՝ առանց անձնակազմի: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Փեյսը նշել է, որ այս գրասենյակներում հաճախորդները կարող են ոչ միայն բանկոմատներից օգտվել, այլեւ վարկային քարտ պատվիրել, հիփոթեքային կամ ավտովարկ ձեւակերպել: Bank of America-ի մյուս բաժանմունքների աշխատակիցները կարող են հաճախորդներին օգնել տեսակապով:

Այսպիսի գրասենյակների բացումն իրականացվում է ծախսերի օպտիմալացման շրջանակներում: