Ամստերդամի Սքիփհոլ օդանավակայանում ուղեւորների դեմքերը ճանաչող անվտանգության նոր համակարգ են թեսթավորում: Այլեւս անհրաժեշտ չի լինի ստուգել ճանապարհորդի անձնագիրը կամ թռիչքի կտրոնը: Այս մասին նշված է նոր տեխնոլոգիան մշակած KLM ավիաընկերության կայքում, փոխանցում է Lenta-ն:
Թռիչքի ելքերից մեկի առաջ կտեղադրեն հատուկ գրանցման կանգնակ: Ուղեւորը պետք է դեմքի, անձնագրի եւ թռիչքի կտրոնի սքանավորում անցնի: KLM-ի աշխատակիցները կօգնեն գրանցվելիս: Անհատական բոլոր տվյալները կջնջվեն 10 ժամ հետո:
Թռիչքի դուրս գալուց առաջ դռան մոտ տեղադրված սարքը կսքանավորի ճանապարհորդի դեմքը եւ այն կհամեմատի գրանցման ժամանակ մտցված տեղեկատվության հետ: Եթե տեղեկությունները չհամընկնեն, դուռը չի բացվի: Նոր համակարգի թեսթավորումը կտեւի առնվազն 3 ամիս:




























