«Թալիբան» խմբավորման զինյալները Աֆղանստանի հյուսիսում Ջաուզջան նահանգում 52 խաղաղ բնակչի են առեւանգել։ Այս մասին հայտնել է տեղի աշխատակազմի ներկայացուցիչ Ռեզա Գաֆորին, փոխանցում է Սինհուան։

Զինված թալիբների խումբը առեւանգել է 52 խաղաղ բնակիչների՝ այդ թվում տարեց մարդկանց ու նրանց տարել անհայտ ուղղությամբ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Չինովնիկը միայն հավելել է, որ իրենք անում են ամեն ինչ պատանդներին ազատ արձակելու համար։