ԱՄՆ Սենատի իրավաբանական հանձնաժողովի ղեկավարությունը ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆիլինի՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ զրույցների սղագրությունը եւ այդ գործի վերաբերյալ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հաշվետվությունը, հաղորդում է RIA Novosti-ն։

«Մնք խնդրում ենք տրամադրել պարոն Ֆիլինի գաղտնալսված հեռախոսազանգերի սղագրությունների կրկնօրինակների եւ այդ հեռախոսազանգերի վերաբերյալ FBI-ի հաշվետվությունը, որոնք վկայակոչում են լրատվամիջոցները», — ասվում է հանձնաժողովի նախագահ Չաք Գրասլիի եւ նրա տեղակալ Դայանա Ֆայնշտայնի համատեղ հայտարարությունում։

Սենատորները նաեւ խնդրել են «Սենատի անվտանգության բաժին ներկայացնել գաղտնի տեղեկատվություն պարունակող ցանկացած փաստաթուղթ եւ բոլոր ոչ գաղտնի փաստաթղթերը ներկայացնել անմիջապես հանձնաժողովին»։

Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ֆիլինը լքել է իր պաշտոնն ու խոստովանել, որ Սպիտակ տանը ամբողջական տեղեկություն չի տրամադրել՝ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ շփումների վերաբերյալ։