Էկվադորի ազգային ասամբլեայի ղեկավար Գաբրիելա Ռիվադենեյրան հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հաղորդում է RIA Novosti-ն։
«Այսօր իմ աշխատասենյակում ես ստացել եմ ինձ հասցեագրված ծրար՝ CD սկավառակով, որը, պարզվել է, միջին հզորության պայթյունավտանգ օբյեկտ է, սակայն այն ունակ է մարդ սպանել», -Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ռիվադենեյրան։
Նշենք, որ փետրվարի 19-ին Էկվադորում համընդհանուր ընտրություններ տեղի կունենան, եւ Ռիվադենեյրան իշխող «ՊԱԻՍ դաշինք» կուսակցության կողմից առաջարվել է խորհրդարան վերընտրվելուն։ Բացի այդ, նա ակտիվ նախընտրական քարոզարշավ է վարել՝ հաջակցություն վերոնշյալ բլոկի թեկնածու Լենին Մորենոյի։
«Բարեբախտաբար, օբյեկտը չի պայթել», — հստակեցրել է Ռիվադենեյրան՝ նշելով, որ միջադեպի հանգամանքները հետաքննվում են դատախազության կողմից։



























