Փետրվարի 15-ին, ժամը 20.27-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Չայզամ» լճի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 34-րդ կմ-ին «Hyundai Sahta fe» մակնիշի 66 D 38010 համարանիշի (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 45-ամյա Յ. Օ. Մահմուդ) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել դեպի անտառը (մոտ 60 մ):
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին եւ ողեւորներ ԻԻՀ քաղաքացիներ՝ 39-ամյա Մ. Հ. Գուլամեդային, 66-ամյա Ս. Մ. Ահմադին եւ 38-ամյա Ա. Ս. Մահմուդին: Վերջիններս տեղափոխվել են Կապան քաղաքի ԲԿ:
Բժիշկները վարորդի եւ ուղեւոր՝ Մ. Հ. Գուլամեդայի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




























