Ռուսաստանի արտգգործնախարար Սերգեյ Լավրովը ու ԱՄՆ պետքարտուղար ՌԵքս Թիլերմանը առաջին հանդիպումն են ունեցել Բոննում G20–ի նիստի նախօրեին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Սա Ռուսաստանի իշխանությունների ու Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների միջեւ առաջին անձնական հանդիպումն է այսքան բարձր մակարդակի վրա։
Լավրովը նկատել է, որ բանակցությունների ընթացքում հույս ունի որոշել, թե ինչպես կարելի է կառուցել հետագա աշխատանքը ամերիկյան նոր վարչախմբի հետ։ «Մենք քննարկման բավականին շատ հարցեր ունենք։ Հիմնականում այն թեմաները, որոնց անդրադարձել են մեր նախագահները հեռախոսազրույցի ընթացքում։ Ես հույս ունեմ, որ այդ թեմաներից յուրաքանչյուրի մասով մենք կկարողանանք որոշել մեր հետագա անելիքները»,- ասել է նա։
Լավրովը նաեւ նշել է, որ մտահոգված չէ ԱՄՆ-ում ներքաղաքական «մրրկային» իրավիճակով։ «Պետք է հասկանաք, որ մենք չենք միջամտում այլ պետությունների ներքին գործերին»,- շեշտել է նա։




























