Չինաստանը վիետնամական կողմին կոչ է անում ներողություն խնդրել ու փոխհատուցում վճարել այն չինացի զբոսաշրջիկին, որին ծեծել էին Վիետնամի մաքսատան աշխատակիցները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է «Սինհուան»
Նրա խոսքով Չինաստանի կառավարությունը լրջորեն է վերաբերվում պետության սահմաններից դուրս իր քաղաքացիների անվտանգության, օրինական իրավունքների ու շահերի պաշտպանությանը։ Չինաստանը բազմիցս Վիետնամին դիմել է ծեծի հետ կապված միջադեպի հարցով։ «Չինական կողմը կոչ է անում պատժել մեղավորներին, փոխհատուցում վճարել տուժածին, նաեւ բացառել ապագայում նմանատիպ միջադեպերի կրկնությունը»,- շեշտել է դիվանագետը։
Նա նաեւ հավելել է, որ Վիետնամը աշխատանքից հեռացրել է այդ միջադեպի հետ առնչություն ունեցող ութ անձանց։


























