Գերմանիայի նոր արտգործնախարար Զիգմար Գեբրիելը Frankfurter–ին տված հարցազրույցում արտահայտվել է «նոր,ավելի լավ ու ավելի ուժեղ Եվրոպա» ստեղծելու օգտին։ Նա ասել է, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակի ֆոնին «այսօրվա ու վաղվա աշխարհում Եվրոպան կկարողանա ձայնի իրավունք ունենալ միայն որպես համերաշխ մայրցամաք»։

«Թրամփը ստիպեց մեզ գիտակցել, որ մե՛նք պետք է դառնանք մեր ճակատագրի տերը։ Եվրոպան ավելի լավն ու ավելի ուժեղ դարձնելը մեր շահերից է բխում»,- ասել է նախարարը, նշելով, որ պետք է ջանքերը կենտրոնացնել արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտի վրա։

Նրա խոսքով ավելի ուժեղ Եվրոպան պետք է ոչ միայն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, այլեւ Ռուսաստանի պատճառով։ «Միայն այն ժամանակ մեզ լուրջ կընդունեն, երբ մենք լինենք միասնական, լինենք ինքնավստահ ու ուժեղ»,- ասել է նա։

Բացի այդ նախարարը նաեւ նախազգուշացրել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենի հնարավոր հաղթանակի հետեւանքների մասին։ «Ազգային ճակատը իր նպատակն է համարում ԵՄ փլուզումը։ Եվ դա իրական վտանգ է դարձել»,- ասել է Գեբրիելը։