Արարատի մարզում, փետրվարի 16-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել”. ժամը 20:30–ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ տանը կնոջ մոխրացած ու հոշոտված դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 79-ամյա Մարգուշ Մարգարյանի՝ ամբողջովին այրված եւ շների կողմից հոշոտված դին: 

Մարգուշ Մարգարյանը միայնակ էր բնակվում եւ իր տանը պահում էր թափառող շներ:

Տանը հայտնաբերվել են նաեւ սատկած շներ ու առնետներ: 

Քանի որ դին անճանաչելի է, քննիչի որոշմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն: