Ֆիննական բանակի թվաքանակը կոնֆլիկտի դեպքում կավելանա՝ 230 հազարից հասնելով 280 հազար զինվորի: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ֆինլանդիայի կառավարության պաշտպանական քաղաքականության մասին զեկույցում:

Այս քայլը կապված է Բալթյան տարածաշրջանում ռազմական լարվածության աճի եւ Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի գործողությունների հետ:

«Ռուսաստանը ձգտում է ամրապնդել համաշխարհային գերտերության կարգավիճակը եւ հայտնել է ազդեցության ոլորտների վրա հիմնված անվտանգության համակարգի ստեղծման մտադրության մասին»,- ասված է փաստաթղթում:

Զինծառայողների թվի ավելացումը Ֆինլանդիայի բյուջեին տարեկան լրացուցիչ 55 մլն եվրո կարժենա: Հավելենք, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր չէ: