Հազարավոր մեքսիկացիներ փետրվարի 17-ին պատ են կազմել ԱՄՆ-ի հետ սահմանին՝ Սյուդադ Խուարես սահմանամերձ քաղաքում՝ այդ ձեւով բողոքելով ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու՝ Թրամփի մտադրության դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ակցիային մասնակցել են նաեւ հայտնի քաղաքական գործիչներ։ Ակցիայի մասնակիցների ձեռքերին վարդեր էին, նրանք այդ վարդերը թափահարում էին հարեւան երկրի բնակիչներին՝ որպես ողջույնի նշան «Մենք պատին կհակադրենք բարեկամությունը, երբ տարբեր ձեռքեր իրան են միահյուսվում, դա ցույց է տալիս, որ մենք միասին ենք»,- ասել է նահանգապետ Չիուաուա Կորալը։

ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հարաբերությունները լարվել են Թրամփի պաշտոնակալությունից հետո։ Նա կարգադրել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել ու պահանջում է, որ Մեքսիկան վճարի պատի կառուցման ծախսերի մի մասը, սակայն Մեքսիկայի նախագահը կտրականապես հրաժարվել է այդ պահանջից։