Թուրքիայի գլխավոր շտաբը պատրաստվում է չեղարկել թուրք զինծառայողների՝ Ռուսաստան մեկնելու արգեքը։ Արգելքը սահմանվել էր 2015-ի նոյեմբերից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը կործանել են թուրք-սիրական սահմանին գտնվող ռուսական Սու-24-ը, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Ըստ ռազմական աղբյուրների՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման սկսվելուց հետո տվյալ արգելքը քննարկումների թեմա է դարձել։ Թուրքիայի գլխավոր շտաբը հարցրել է համապատասխան ենթակառույցների կարծիքը, որոնք ընդհանուր առմամբ կողմ են հանդես եկել ՌԴ մեկնելու վերաբերյալ արգելքի չեղարկմանը։ Տվյալ դիրքորոշման մասին տեղյակ են եղել նաեւ երկրի ԱԳՆ-ն ու պաշտպանության նախարարությունը։

Սպասվում է, որ Թուրքիայի գլխավոր շտաբը մոտ ապագայում  կչեղարկի վերոնշյալ արգելքը։