Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը հայտարարել է, որ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի կրկնություն չի ակնկալում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Մյունխենում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում:

«Եթե խոսենք կարճաժամկետ հեռանկարի մասին, ապա մենք ճգնաժամերի կրկնություն չենք ակնկալում»,- ասել է Գրեֆը:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը դուրս է գալիս կոշտ տնտեսական ճգնաժամից:

«Իմ կարծիքով՝ 2015 թվականի եւ 2016-ի սկզբի կոշտ ճգնաժամից ակնհայտորեն դուրս ենք գալիս: Այս տարի տնտեսական աճ ենք ակնկալում: Իսկ որքան, առայժմ դժվար է կանխատեսել՝ 1-ից 2%»,- նշել է նա: