Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 19-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նոր Արեշի 41-րդ փողոցի թիվ 27 տան մոտակա տներից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.28-ին, մարվել՝ 21:38-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 16ա երկհարկանի տանը (սեփականատեր` Յ. Մ.):

Այրվել է ավտոտնակի (80 քմ) առաստաղի փայտյա երեսպատումը, խորդանոցում (50 քմ)` կենցաղային իրեր եւ կաշվի մնացորդներ (մոտ 3 խմ):