Լիբիայի վարչապետ Ֆաեզ աս-Սարաջի ավտոշարասյունը Տրիպոլիում գնդակոծվել է, հայտնել է Al Jazeera-ն:
Հեռուստաալիքի աղբյուրների տեղեկություններով՝ պատահարի հետեւանքով վարչապետի թիկնապահներից երկուսը վիրավորվել են:
Նշվում է, որ ավտոշարասյան մեջ են եղել վարչապետը, Գերագույն պետական խորհրդի նախագահը եւ նախագահական թիկնազորի պետը:
Ներկայում վարչապետի առողջական վիճակի մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվում:



























